Մայիսի 24-ին, ժամը 10:00-ին հրավիրում ենք ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» (Հասցե` ք. Երևան, Մ. Հերացի 5/1), որը վերազինվել է նոր համակարգով, ինչը հնարավորություն կտա իրականացնել որակյալ դատագենետիկական փորձաքննություններ՝ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ:
Միջոցառմանը մասնակցելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` պաշտպանության նախարարությունից, Գլխավոր դատախազությունից, Ազգային անվտանգության ծառայությունից, ոստիկանությունից, քննչական կոմիտեից, հատուկ քննչական ծառայությունից, պետական եկամուտների կոմիտեից:
Ելույթով հանդես կգա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
****
Ս/թ մայիսի 24-ին, ժ. 13:00-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի, տնօրենի ժ/պ Յուրի Իգիթխանյանի ասուլիսը:
Թեմա՝ Մեծ պրեմիերա. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կներկայացվի Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը`ժամանակակից լուծումներով: Բանախոսները կներկայացնեն մանրամասներ նոր ներկայացման, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:
Ասուլիսից հետո լրագրողները հնարավորություն կունենան հետևելու ներկայացման փորձի ընթացքին և կատարել նկարահանումներ:
****
Մայիսի 24-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Արմենական կուսակցության հիմնադիր նախաձեռնող խմբի անդամներ Արա Պողոսյանը, Գևորգ Ջնդոյանը և Հովհաննես Մարկարյանը: ԹԵՄԱ՝ Արմենական կուսակցության հիմնադիր համագումարին ընդառաջ:
***
Մայիսի 24-ին ժամը 12,00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։
Թեման՝ «Ադրբեջանում մայիսի 20-ին մեկնարկած խոշոր զորավարժությունը։ «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ». Ադրբեջանի ուղերձը։ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները։ Սահմանային իրավիճակ և հայ – ադրբեջանական հարաբերություններ։ Հայաստանում և Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների շուրջ ադրբեջանական արձագանքները»։
***
Մայիսի 24-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը: Թեման՝ «Շուշին գրավելու մասին Ադրբեջանի հայտարարություններն ու չհայտարարված զորավարժությունները: ԼՂ հիմնախդնիր. վերջին զարգացումներն ու հնարավոր գործընթացները, հայաստանցի-ղարաբաղցի արհեստական հակադրության վտանգները, հարակից հարցեր»։
****
Մայիսի 24-ին, ժամը` 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Թեման՝ Դատական գործընթացներ, ներքաղաքական զարգացումներ:
***
Մայիսի 24-ին, ժամը` 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Թեման՝ Դատական գործընթացներ, ներքաղաքական զարգացումներ:
***
Վաղը՝ մայիսի 24-ին, ժամը 11:00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցելու է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին:
Միջոցառումը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչները հրավիրվում են ժամը 10:30-ից: Հավատարմագրման համար խնդրում ենք զանգահարել 099-23-73-06 հեռախոսահամարով մինչև այսօր երեկոյան՝ ժամը 20:30-ը:
***
Հրաժարականի դիմում ներկայացրած փոխնախարար Այսեր Ղազարյանի ասուլիսը
Մայիսի 24-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանիասուլիսը, որի ընթացքում փոխնախարարը կներկայացնի իր հրաժարականի պատճառներն ու ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները։