«Ֆլեշ»-ի Բարսեղին հարցաքննել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին օրերս հարցաքննության համար կանչել են ՀՀ քննչական կոմիտե: Ինչպես հայտնիէ, այս տարվա ապրիլի 19-ին նրա դեմ նոր քրեական գործ էր հարուցվել: Ըստ տեղեկությունների` այն կապված է «Ֆլեշ» ընկերության բաժնեմասերի հետ,թեեւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հերքել էր, որ քրեական գործն ընկերության բաժնեմասին է վերաբերում: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բեգլարյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության: Դեռ ավելին` նա իր դեմ բողոք ներկայացրած անձի հետ առերեսվել է:

Հիշեցնենք, որ մինչ այս Բարսեղ Բեգլարյանին արդեն իսկ մեկ այլ գործով մեղադրանք էր առաջադրվել. նա, 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Փաստական տվյալների համաձայն` Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը: Այս գործով ընթանում է դատավարություն, սակայն Բ.Բեգլարյանը պնդում է, որ առաջադրված մեղադրանքը շինծու է:




Լրահոս