
ՀՀ հաշվեքննիչ պալատն օրերս ԱԺ է ներկայացրել 2018 թվականի գործունեության տարեկան հաղորդումը: Ըստ այդմ, ՀՊ հաշվետվությունը նախ կքննարկվի ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում, ապա արդեն ԱԺ լիագումար նիստում: «ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով, հաշվետվությունը, պարզեց՝ ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել 25 հաշվեքննություն, սակայն դրանցից միայն 19 է ավարտվել, երկուսը կասեցված են, իսկ չորսի մասով աշխատանքները շսրունակվում են:
Դրանք վերաբերում են Պաշտպանության նախարարությանը, «Հայաստան» հիմնադրամին, ռուս-հայկական համալսարանին եւ դեղերի շրջանառության պետական կարգավորմանը: Նկատենք, որ ՀՊ հաշվետվությունները լավագույն պատկերացումն են տալիս ՀՀ-ում նախորդ իշխանությունների օրոք եղած կոռուպցիայի մասին:
Նաիրա Հովհաննիսյան