Հանքարդյունաբերողները նահանջել են խոշոր հարկատուների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը կտրուկ եւ աննախադեպ փոփոխությունների է ենթարկվել. ցանկի հիմնական առաջատարները նահանջել են վճարած հարկի չափերով:

Այսպես, խոշոր հարկատուների ցուցակն այս տարի գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որը այս տարվա առաջին կիսամյակում 13 մլրդ 570.6 մլն դրամի հարկեր եւ տուրքեր է վճարել պետբյուջե: Սակայն այս ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամասյակում վճարել է մոտ 14 մլրդ դրամ հարկ:

Հատկանշական է, որ բնական մենաշնորհ ունեցող այս ընկերությունը նվազեցրել է հարկային վճարումները: Բայց հակառակ պատկերն է ««Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերության դեպքում. 2018 թվականի առաջին եռամսյակում 2 մլրդ 598 մլն դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում`4 մլրդ 544 մլն դրամ: Հազար խոշոր հարկատուների ցանկի նախորդ ժամանակաշրջաններում ՀԷՑ-ը սովորաբար երկրորդ կամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել: Այսինքն` այս ընկերության դեպքում եւս կարող ենք ասել, որ իր դիրքերը փոքր-ինչ զիջել է:

Երկրորդ հորիզոնականում իր գործունեության ընթացքում հայտնվել է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը երեք ամսում 12 մլրդ 830 մլն դրամի հարկ է վճարել: Ի դեպ, այս ընկերությունը նախորդ տարում կատարել է 8 մլրդ 70 մլն դրամի չափով հարկային վճարում:

Իսկ որպեսզի առավել հասկանալի դառնա, թե խոշոր հարկատուների ցանկում ինչպիսի տեղաշարժեր են տեղի ունեցել, ներկայացնենք առաջին քսանյակը այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, անցած տարվա առաջին եռամսյակում եւ 2017 թվականի եռամսյակին: Մինչ այդ, սակայն, արձանագրենք,որ առաջին քսանյակում արտադրությամբ զբաղվող ընկերությունների թիվը այնքան էլ շատ չէ, փոխարենը առաջատար դիրքերում են ներկրողները: Ու տնտեսական հեղափոխությունը ՀՀ-ում պետք է հենց այս առումով տեղի ունենա:
2019 թվականի առաջին եռամսյակի առավել խոշոր հարկատուների առաջին քսան ընկերությունները.

1. «Գազպրոմ-Արմենիա»` 13 մլրդ 570,6 մլն
2. «Գրանդ տոբակո»` 12 մլրդ 830 մլն
3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 6 մլրդ 684 մլն
4. «ՀԷՑ» 4 մլրդ 544,4 մլն
5.«Գեոպրոմայնինգ Գոլդ»` 4 մլրդ 295 մլն
6.«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»` 3 մլրդ 955 մլն
7.«ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»` 3 մլրդ 769 մլն
8. «Ֆլեշ»` 3 մլրդ 753 մլն
9. «Ակվիլոն Թրեյդ»` 3 մլրդ 414 մլն
10.«Արմենիա միջազգային օդանավակայաններ»` 2 մլրդ 794 մլն
11.«Մաքս Պետրոլ»` 2 մլրդ 590 մլն
12. «Հայկական ատոմային էլեկտրակայան»` 2 մլրդ 389 մլն
13.«Արմենիան մայնինգ քոնթրաքթոր»` 2 մլրդ 356 մլն
14. «Յուքոմ»` 2 մլրդ 61 մլն
15. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տրանսգազ` 1 մլրդ 751 մլն
16. «Սիթի»`1 մլրդ 564 մլն
17. «Գրանդ Մաստեր»` 1 մլրդ 485 մլն
18. «Գրանդ Քենդի»` 1 մլրդ 403 մլն
19. «Մոբայլ Սենթր Արթ»` 1 մլրդ 399 մլն
20. «Ամերիաբանկ»` 1 մլրդ 363 մլն

2018 թվականի առաջին եռամսյակի առաջին քսան ընկերությունները.

1.«Գազպրոմ Արմենիա»»` 13 մլրդ 996,6 մլն
2. «Գրանդ Տոբակո» 8 մլրդ 70 մլն
3.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 4 մլրդ 103 մլն
4.«ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»` 3 մլրդ 813 մլն
5.«Ալեքս Հոլդինգ»` 3 մլրդ 350 մլն
6.«ՀԷՑ»` 2 մլրդ 598 մլն
7.«Ֆլեշ»` 2 մլրդ 511 մլն
8. «Գեոպրոմայնինգ Գոլդ»` 2 մլրդ 494 մլն
9.«Յուքոմ» 2 մլրդ 478 մլն
10.«Արմենիան Քափըր Փրոգրամ»` 2 մլրդ 341 մլն
11.«Թեղուտ»` 2 մլրդ 182 մլն
12.«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»` 2 մլրդ 40 մլն
13.«Նորֆոլկ Քոնսալթինգ»` 2 մլրդ 35 մլն
14.«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տրասնգազ` 1 մլրդ 987 մլն
15.«Հայկական ատոմային էլեկտրակայան»` 1 մլրդ 725 մլն
16. «Լիդիան Արմենիա»` 1 մլրդ 679 մլն
17.«Արմենիա միջազգային օդանավակայաններ»` 1 մլրդ 664 մլն
18.«ՄՏՍ Հայաստան»` 1 մլրդ 607 մլն
19. «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»` 1 մլրդ 532 մլն
20. «Գրանդ Մաստեր»` 1 մլրդ 372 մլն

2017 թվականի առաջին եռամսյակի առաջին քսան ընկերությունները.

1. «Գազպրոմ Արմենիա»` 16 մլրդ 843 մլն
2. «Գրանդ Տոբակո»` 5 մլրդ 479 մլն
3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 4 մլրդ 702 մլն
4. «Ալեքս Հոլդինգ»` 4 մլրդ 490 մլն
5. «ՀԷՑ»` 4 մլրդ 112 մլն
6. «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»` 3 մլրդ 486 մլն
7. «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»` 3 մլրդ 52 մլն
8. «Հայկական ատոմային էլեկտրակայան»` 2.5 մլրդ
9. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»` 2 մլրդ 348 մլն
10. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»` 2 մլրդ 337 մլն
11. «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»` 2 մլրդ 189 մլն
12. «Թեղուտ»` 2 մլրդ 120 մլն
13. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տրանսգազ` 2 մլրդ 74 մլն
14. «Ղ Տելեկոմ»` 1 մլրդ 834 մլն
15. «Գեոպրոմայնինգ Գոլդ»` 1 մլրդ 785 մլն
16. «Ջեյ Թի Այ Արմենիա»` 1 մլրդ 617 մլն
17. «Ֆլեշ»` 1 մլրդ 500 մլն
18. «Արմենիա Միկջազգային օդանավակայաններ»` 1 մլրդ 405 մլն
19. «Գրանդ Քենդի»` 1 մլրդ 216 մլն
20. «Յուքոմ»` 1 մլրդ 198 մլն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս