ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը Վերջին զանգի առթիվ այցելել է հարազատ դպրոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին զանգն առանձնահատուկ ոգևորությամբ են նշել Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում: Միջնակարգ կրթական հաստատությունն ավարտելու առթիվ դպրոցի 48-րդ սերնդի շրջանավարտներին շնորհավորելու և բարի երթ մաղթելու նպատակով հարազատ կրթօջախ է այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա հետևել է ավարտական երկու դասարանների վերջին զանգի միջոցառմանը, նոր կյանք մտնող պատանիներին հորդորել դպրոցում ստացած գիտելիքները ծառայացնել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին:

Գագիկ Ծառուկյանի անունից դպրոցի բոլոր շրջանավարտներին, ինչպես նաև ուսուցչական ամբողջ անձնակազմին հանձնվել են դրամական պարգևներ:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս