Մայիսի 27-ին, ժամը` 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են փաստաբան Նորայր Նորիկյանը և պահեստազորի սպա Կարեն Հակոբյանը:
Թեման՝ Պահեստազորի սպաների բնակարանային խնդիրները, պահեստազորի սպաները դժգոհ են կառավարության որոշումից:
***
Մայիսի 27-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեման՝ «Ներքաղաքական գործընթացներն ու վերջին զարգացումները: Անցումային արդարադատություն. դատական համակարգի խնդիրներն այսօր, վեթինգ: ԼՂ հիմնախդնիր, ՀՀ-Արցախ. ինչ է կատարվում այս օրերին»։
***
Մայիսի 27-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Շարժական սրճարանների միություն» ՀԿ հիմնադիրներ Արեն Մելիքյանն ու Հրաչ Դավթյանը կխոսեն Երևանի քաղաքապետարանի եւ ՀՀ կառավարության կողմից շարժական առեւտրի կենտրոնների խնդրի անտեսման մասին ու հանդես կգան ոլորտը կարգավորող առաջարկով:
Հարգելի գործընկերներ,
Հրավիրում եմ Ձեզ ս․թ․ մայիսի 27-ին ներկա գտնվելու ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսին։ Ասուլիսին ներկա կգտնվեն նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։
Ասուլիսը կկայանա ժամը 12։00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Հասցեն՝ Արշակունյաց 24։