ՀԱՐՑ. Ես կարո՞ղ եմ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դիպլոմով դասավանդել դպրոցում: Նշեմ, որ հավելյալ մեկ տարի սովորել եւ ստացել եմ լիցենզիա` դպրոցում դասավանդելու համար: Դիպլոմի մեջ առկա է երկու կնիք:
Մանուշ Հովհաննիսյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը ոչ պետականհավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություն է: Բուհի «Իրավագիտություն» մասնագիտությունը ունի համապատասխան լիցենզիա եւ հավատարմագիր:
Տեղեկացնում եմ նաեւ, որ դպրոցում աշխատելու իրավունքն ամրագրված է «Հանակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով. «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորվածմասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթությունուվերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակովուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից:Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձեւավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: