Մայիսի 29-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկազմակերպվի ասուլիս, որի ընթացքում բանախոսները կպատմեն Երևանում անցկացված Ազգային գեղեցկության մրցույթի մասին։
Գեղեցկության մրցույթի և հետագա նախագծերի մասին կպատմեն.
1. Ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը,
2. Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանը,
3. Ազգային գեղեցկության մրցույթի վիցեմիսս Էմմանուելա Գրիգորյանը։
***
Մայիսի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը և միևնույն կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր. ներկայիս իրավիճակն ու հնարավոր զարգացումները: Ադրբեջանի հռետորաբանությունն ու չհայտարարված զորավարժությունները:
Հենրիխ Մխիթարյանի շուրջ սկանդալն ու հայատյացության քարոզն Ադրբեջանում: Հայաստանցի-արցախցի արհեստական հակադրությունն ու դրա վտանգները: Պատերազմի վերսկսման հավանականությունը, հարակից հարցեր»։
***
Մայիսի 29-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։ Թեման՝ «Հունիսի 1-ից կմեկնարկի երեխաների շրջանում 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացումը (պայմանավորված ճարպակալմամբ և ավելորդ քաշով) կանխարգելող ծրագիրը։ Ծրագրի կազմակերպիչները և իրականացնողները։
Ծրագրի տևողությունը։ Շահառուների տարիքը և բնակության վայրը։ Ծրագրի արդյունավետությունը և մասնագետների ակնկալիքները»։ Բանախոսներն են՝
Ելենա Աղաջանովա – Հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերի ղեկավար
Գայանե Շախաթունի – «Էկո Գրուփ» ընկերության հիմնադիր
Կարինե Մխիթարյան «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն
***
Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Արտյոմ Տանոյանը:
ԹԵՄԱ՝ Իրանա-Ամերիկյան հարաբերությունների նոր լարվածությունը. ստղեծված լարվածության հետևանքով տարածաշրջանում սպասվող զարգացումները:
***
Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Թեմա՝ Ուսումնական տարվա, քննությունների ամփոփում և կրթության ոլորտի հետ կապված մի շարք հարցեր, ԵՊՀ ռեկտորի հրաժարական, ռեկտորի ընտրություններ կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, գրագողության դեմ պայքար։