Մայիսի 31-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ Երևանի բազմաբնակարան շենքներում մանսարդների շինարարության արտոնման, վերելակների փոխարինման, տրանսպորտային ցանցի և աղբահանության համակարգի նորացման ուղղությամբ նախատեսվող համալիր ծրագրերի շուրջ:

***

Մայիսի 31-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Ալեքսանդր Թամանյանի թոռը Հայաստանում է՝ Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով» թեմայի շուրջ։

Բանախոսներն են՝

Գագիկ Թամանյան – Ալեքսանդր Թամանյանի թոռը
Սեդա Անանյան – բանասեր լրագրող
Մարկ Գրիգորյան – Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն

***

Մայիսի 31-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Դատախազների վեթինգ. պահանջ. փաստեր և հիմնավորումներ» թեմայի շուրջ։

Բանախոսներն են՝

Հակոբ Ճարոյան – Փաստաբանների պալատի փաստաբան
Ռուզան Ադանալյան – Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը

***

Մայիսի 31-ին ժամը 13.45-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ «Մենաշնորհային քաղաքականությունը բուքմեյքերական գրասենյակի դեմ, Ալեն Սիմոնյանի «կանխակալ», «չհիմնավորված մոտեցումը» սույն հարցին. Ընկերության պահանջները. ակնկալվող զարգացումներ և հետագա անելիքները»։

Բանախոսներն են՝

Սարգիս Միքայելյան – «Գուդվին-Բեթ» ընկերության տնօրեն

Իրավաբաններ՝
Վահե Սաղաթելյան
Հայկազ Մակարյան




Լրահոս