ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` եթե կենսաթոշակառուն գտնվում է տուն-ինտերնատում, ապա նա իր կենսաթոշակն ամբողջությա՞մբ է ստանալու, թե՞ գումարի մի մասը:
Երանուհի Պողոսյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը, իսկ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստացողները` կենսաթոշակի 50 տոկոսը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաճախորդին խնամքը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի որոշման հիման վրա: Նշենք, որ տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետեւյալ ծառայությունները` կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն եւ սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ իրավաբանական խորհրդատվություն:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: