Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հայրության որոշման պետական գրանցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հայրության որոշման պետական գրանցման համար:

Տիրուհի Հակոբյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցման համար անհրաժեշտ է.
գրանցված ամուսնության մեջ չգտնվող հոր եւ մոր համատեղ դիմումը; ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները; երեխայի ծննդյան վկայականը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ: Միայն հոր դիմումի համաձայն հայրության որոշման գրանցման համար ներկայացվում են`

1. հոր դիմումը; դիմողի անձը հաստատող փաստաթուղթ; եթե երեխայի ծնունդը նախկինում գրանցված է եղել, նրա ծննդյան վկայականը; մոր մահվան կամ մորը մահացած ճանաչելու դեպքում` մահվան վկայականը կամ մորը մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը; մորն անգործունակ ճանաչելու կամ մորը ծնողական իրավունքներից զրկելու դեպքերում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը; մոր գտնվելու վայրը պարզելու անհնարինության դեպքում` մորն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ ոստիկանության համապատասխան մարմինների կողմից տրված տեղեկանք մոր վերջին հայտնի բնակության վայրից նրա բացակայության մասին; խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությունը:

շարունակելի

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒԴ». Եթե խնամակալության եւ հոգաբարձության մարմինը երեխայի հայրությունը որոշելու համաձայնություն չի տալիս, ՔԿԱԳ մարմին անհրաժեշտ է ներկայացնել հայրության որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս