Հունիսի 1-ին` ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում (հասցեն՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի ընթացքում «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները կբարձրաձայնեն Հայաստանում երեխաների հանդեպ բռնության պատճառների և դրա կանխարգելման անհրաժեշտության մասին:
Բանախոսներն են`
Վիկտորյա Օհանյան` ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար (Թեմա` Օրենսդրությունը և դրա կիրառման ապահովումը՝ որպես երեխաների հանդեպ բռնության կանխարգելման և դրան արձագանքելու կարևոր գործոն)
Աստղիկ Մովսիսյան` «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության գրասենյակի ղեկավար (Թեմա` Ինչո՞ւ երեխաների հանդեպ բռնությունը սոցիալական նորմ չէ, ինչո՞ւ այն չի կարող համարվել տնտեսական ծանր վիճակի հետևանք. ակնարկ ավանդական արժեքների մասին)
Աիդա Մուրադյան` Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ (Թեմա`Դրական ծնողավարությունը՝ որպես երեխաների հանդեպ բռնության կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը)
Միրա Անտոնյան` «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ (Թեմա` Ինչպես ենք արձագանքում բռնության դեպքերին, կխոսվի ծնող–երեխա հարաբերություններում իրավունք-պարտականություն բախումների ժամանակ միջամտության, երեխային պաշտպանելու ներկա հնարավորություների և խոչընդոտների մասին)
Ժիրայր Էդիլյան` Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն (Թեմա` «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավը՝ որպես համագործակցային արդյունավետ մոտեցման օրինակ):
***
Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը կխոսի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցի, սահմանային դրության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումների մասին:
***
Հունիսի 1-ին` ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում (հասցեն՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Ի՞նչ ռիսկեր է պարունակում ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺնախագահի ծախսերը չհրապարակելը» թեմայով:
Բանախոսներն են`
Վարուժան Հոկտանյան` ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար
Արմենուհի Բուռնազյան` «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն
Բանախոսների ցանկը կհամալրվի: