Պատգամավորները թեժ ամառ են ունենալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ամիսը պատգամավորների համար խոստանում է թեժ, նույնիսկ գերծանրաբեռնված լինել: Նախ հունիսի 5-ից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկում են ՀՀ պետական բյուջեի 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները, որը տեւելու է 10 օր, որից հետո մեկ անգամ եւս կքննարկվի արդեն լիագումար նիստում:

Բացի այդ, հունիսին շատ կլինեն արտահերթ նիստեր, որպեսզի հասցնեն քվեարկել եւ ընդունել ուշացող նախագծերը: Եվ ահա մեկ արտահերթ նիստ արդեն իսկ նախատեսված է հունիսի 7-ին, որի ժամանակ կքննարկվի Հարկային փոփոխությունների մեծ փաթեթը: Սակայն սա միակ արտահերթը չի լինի: Ըստ էության, պատգամավորներն ամռան կեսը կաշխատեն եւ արձակուրդի մասին կկարողանան մտածել միայն օգոստոսից: Եթե հաշվի առնենք, որ տարվա սկիզբն անցավ գրեթե պարապուրդային վիճակում, ապա պատգամավորներն իսկապես դժգոհելու տեղ չունեն:




Լրահոս