Կոնյակի գործարանը նվազեցրել է հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Երեւանի կոնյակի գործարանը զգալի նվազեցրել է իր հարկերը. 2019 թվականի հունվար-մարտին Երեւանի կոնյակի գործարանը պետական բյուջե կատարել է 738 մլն դրամի հարկային վճարումներ` հայտնվելով հազար խոշոր հարկատուների 48-րդ տեղը:

Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը զբաղեցրել է ցանկի 23-րդ տեղը եւ վճարել 1 մլրդ 193 մլն դրամի հարկ ու տուրք: Այսինքն` մեկ տարվա ընթացքում ընկերությունը 455 մլն 718 հազար դրամով պակաս է հարկ վճարել:

Բայց չնայած սրան` ընկերությունը վճարված հարկերի ցուցանիշով հազար խոշոր հարկատուների ցանկում խմիչքների արտադրության ոլորտում առաջին տեղում է: Թե ինչն է պատճառը, դժվար է ասել. համենայն դեպս, կոնյակի արտադրության ծավալները ՀՀ-ում աճել են, բայց պարզ է, որ վիճակագրությամբ ներկայացված է բոլոր գործարանների արտադրանքի ծավալները:




Լրահոս