ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թանկացել է առաջին անհրաժեշտության սննդամթերքը»:Տիգրան Սարգսյան Վարչապետերը որքան նման, այնքան էլ տարբեր են: Արմեն Դարբինյանին էլ թվում էր, թե ժողովուրդը հաճախ նաեւ սեւ խավիարով է սնվում: Տիգրան Սարգսյանն այս հարցում ավելի արհեստավարժ է. համ էլ ժամանակներն են փոխվել: Նա լավ գիտի, որ մարդիկ հիմա լավագույն դեպքում առաջին անհրաժեշտության սննդամթերք են կարողանում ձեռք բերել: Դա իհարկե չի նշանակում, որ սեւ խավիարի կամ նման «թանգարանային սննդատեսակների» գները Դարբինյանից Սարգսյան անփոփոխ են մնացել, բայց մեր վարչապետը գիտի, թե ինչի մասին է խոսում ու կարողանում է տարբերել կարեւորը երկրորդականից: Այլ հարց է, թե, իմանալով հանդերձ, ինչ է անում խնդիրները շտկելու համար:




Լրահոս