Գաղտնիք չէ, որ Ազգային Ժողովի պատգամավորները գրեթե բոլոր ժամանակներում ունեցել են իրենց վարորդներն ու անվտանգությունը «հսկող» աշխատակիցները, որոնց ուղեկցությամբ էլ խորհրդարան աշխատանքի են գնացել:
ArmLur.am-ը փորձել է ներկայիս խորհրդարանի պատգամավորներից պարզել, թե ինչ մեքենաներով են նրանք աշխատանքի ներկայանում, արդյոք ունեն իրենց վարորդներն ու ընդհանրապես Հայաստանում իրենց անվտանգ զգում են, թե ունեն նաեւ անվտանգության աշխատակիցներ:
ArmLur.am-ը եղել է ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ, որտեղով որ հայրենի օրենսդիրները մուտք են գործում խորհրդարան: Պարզել ենք, որ պատգամավորներից ոմանք ԱԺ գալիս են ոտքով, ոմանք իրենց սեփական մեքենաներով, ոմանք տաքսիներով, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը երթուղային ավտոբուսով: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն ԱԺ գալիս է իր շքեղ մեքենայով` վերջինս նաեւ անվտանգություն ունի:
Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան