Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել հայրության որոշման պետական գրանցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել հայրության որոշման պետական գրանցման համար:

Տիրուհի Հակոբյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե հայրության որոշումը կամ հայրության ճանաչման փաստի որոշումը կատարվել է դատական կարգով, ապա հայրության որոշման պետական գրանցման համար ներկայացվում են`

1. գրավոր դիմումը,

2. դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,

3. լիազորված անձի` անձը հաստատող փաստաթուղթը եւ լիազորագիր` հաստատված նոտարի կամ նոտարական գործողություններ իրականացնող այլ անձի կողմից, իսկ այլ պետություններումտրվելու դեպքում` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված կարգով ապոստիլով («APOSTILLE») հաստատմամբ, նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթական են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ),

4.դատարանի` օրինական ուժիմեջ մտած վճիռը,

5.երեխայի ծննդյան վկայականը:

Հայրության որոշման մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ չափահաս անձանց նկատմամբ հայրության որոշման գրանցման դեպքերում ՔԿԱԳ մարմին հայրության ճանաչման դիմումի հետ միասին ներկայացվում են`

1.ծնողների անձը հաստատող փաստաթղթերը,

2. չափահաս անձի` անձը հաստատող փաստաթուղթը,

3. չափահաս անձի ծննդյան վկայականը,

4. չափահաս անձի գրավոր համաձայնությունը, որը կարող է արտահայտված լինել այդ անձի առանձին դիմումում կամ ծնողների (հոր դիմումի) համատեղ դիմումի տակ դրված նրա ստորագրությամբ: Նշված համաձայնության բացակայության դեպքում հայրությունը որոշվում է դատական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒԴ». Նշենք, որ միաժամանակ չափահասը գրավոր հայտնում է իր ազգանվան փոխման մասին` ընտրելովկրելհոր ազգանունը, թե պահպանել մոր ազգանունը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս