Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է ներմուծողի փոխարեն լիազորագրով մաքսային ձևակերպում իրականացնի այլ անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը որեւէ ապրանք է ներմուծում, ապա հնարավո՞ր է արդյոք իր փոխարեն լիազորագրով մաքսային ձեւակերպում իրականացնի այլ անձ:

Գագիկ Բարսեղյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Բարսեղյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ եւ անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից:
Այս դեպքում հայտարարատուն մաքսային ձեւակերպումներն իրականացնում է իրհետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող մաքսային ձեւակերպումների մասնագետի միջոցով` բացառությամբ նշված օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաեւ Մաքսային միության` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրման դեպքերի:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մինչեւ ապրանքների ժամանումը դրանց փոխադրման եւ ապահովագրության հետ կապված ծախսերը չեն ներառվում ապրանքների մաքսային արժեքի մեջ` Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս