Հունիսի 4-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Բագրատաշենի անցակետում 2 շաբաթ մնացած և իրենց բեռների ստացմանը դեռ սպասող քաղաքացներ Քրիստինե Մանուկյանը, Վարդան Հովհաննիսյանը, Նարինե Նորիկյանը և Նարեկ Հայրապետյանը: Թեման՝ «Արդեն 2 շաբաթ է՝ Բագրատաշենի անցակետում ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց բեռները. պատճառներ, քաղաքացիների հետագա քայլերը: Պետական մարմինների կողմից «անմարդկային վերաբերմունք»՝ իրենց մեղքն ընդունած և հատուցմանը պատրաստ քաղաքացիների նկատմամբ, որոնք արդեն ներկայացրել են իրական թվեր»:

***

Ս/թ հունիսի  4-ին, ժ. 14:00-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա ասուլիս:

Թեմա՝ Երևանում է «Իյուլանսամբլ» ինքնուրույն թատերախումբը, որը աշակերտել է Վ.Մեյերխոլդի անվան կենտրոնի ղեկավարի՝ ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայի մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովի արվեստանոցին:

Հունիսի 4-ին հյուրերը կցուցադրեն «Անարդիական համերգ» ներկայացումը: Սա ավագ սերնդի մարդկանց դիմանկարների պատկերաշար է, անցնողն ու հոսող ժամանակն ամրագրելու փորձ: Հունիսի 5-ին հանդիսատեսները կդիտեն «Արդիական համերգ» անվամբ  ներկայացումը, որտեղ հայտնի երգերի երաժշտության ներքո պատմվում է ամբողջ XX դարի պատմությունը:

***

Հունիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ադրբեջանահայերի ասամբլեա հ/կ նախագահ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ ի՞նչ ակնկալիքով են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում այսպես կոչված ,,Ղարաբաղի ադրբեջանական համայնքի՛՛ հետ և ինչու՞ են խուսափում նմանօրինակ հանդիպումներ ունենալ Ադրբեջանի հայկական համայնքի հետ:

***

Հունիսի  4-ինժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Սիրինե Շողերյանը եւ Սամվել Մկրտչյանը:

ԹԵՄԱ՝  հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն էօրվան ընդառաջ  համամոլորակային  և Հայաստանի էկոլոգիական առկա խնդիրներըԵրևանիայգիների կառուցապատումը. սպասվող վտանգներն ու հետևանքները:

***

«Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան» կազմակերպում է հանրային քննարկում  «Ոչ թափանցիկ և մանիպուլիատիվ գործունեության վտանգները մեդիա ոլորտում» թեմայով:

 Ձեզ հրավիրում ենք հանրային քննարկմանը, որը տեղի կունենա 2019 թ. հունիսի 4-ին, ժամը 12:00-14:00, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (ք. Երևան, Սայաթ-Նովա 19):

Թեմայի շրջանակներում Սուրեն Դեհերյանը՝ «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահը կներկայացնի «Նոր մարտահրավերներ. Մամուլի անսահման ազատությունն ու մանիպուլիատիվ գործունեությունը։

Լրագրող, մեդիա հետազոտող Հարություն Ծատրյանն էլ իր հերթին  կներկայացնի «Մեդիա էթիկան և փաստերի աղավաղումը  հայկական ԶԼՄ-երում»։

Այսօրվա մամուլում առկա խնդիրների մասին կխոսի իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի նախագահ։

Բացման խոսքով հանդես կգան «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը և «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի նախագահ ժաննա Ալեքսանյանը։

 




Լրահոս