Ազգային ժողովը կանցկացնի լրացուցիչ նիստ. 8 պատգամավոր դեմ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգի հարցերի քննարկումը սպառելու նպատակով կանցկացնի լրացուցիչ նիստ: Այս առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ, Իմ քայլը խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Առաջարկում եմ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն հունիսի 4-ին ժամը 18:30-ից մինչ 20:00-ն անցկացնել ԱԺ լրացուցիչ նիստ, քանի որ հարցերը շատ են: Դեռ 8 հարց ունենք օրակարգում»,- նշեց Սիմոնյանը:

Լրացուցիչ նիստ անցկացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 80 կողմ, 8 դեմ ձայներ, ձեռնպահ էր քվեարկել 4 պատգամավոր:




Լրահոս