Հունիսի 5-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության անդամները կներկայացնեն Հայաստանի բնական միջավայրի արդի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ճանապարհները։

***

Հունիսի 5-ին ժամը՝ 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։

Թեման՝ «Հունիսի 7-11-ը Նախիջևանում՝ «Անսասան եղբայրություն-2019» նշանաբանով թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ կանցկացվեն։ Զորավարժության նպատակը և ինչ խնդիրներ են փորձում լուծել Բաքուն և Անկարան։ Կա՞ արդյոք վտանգ հայկական կողմի համար և հնարավո՞ր է ռազմակական գործողությունների սրացոււմ ղարաբաղյան ռազմաճակատում»։

***

Հունիսի 5-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ԱԺ աշխատկիից՝ ԱԺ իրավաբանական վարչության բաժնի պետ Կարինե Հարությունյանի ասուլիսը։

Թեման՝ «ԱԺ իրավաբանական վարչության բաժնի պետը դատի է տվել նախկին և ներկայիս Ազգային ժողովին. մանրամասներ և հետագա անելիքներ»։

***

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հունիսի 5-ին, ժամը 12։00-ին սիրով հրավիրում է Կոմիտե (Երևան, Արշակունյաց 7, 4-րդ հարկ, մեծ դահլիճ), որտեղ կամփոփի վերջին 6 ամիսների աշխատանքը՝ ինտեգրված, առցանց, «անթուղթ», «անկնիք» կադաստրի ստեղծում, հասցեների միասնական ռեգիստրի ձևավորում, աղետի գոտու ժամանակավոր կացարաններում բնակվողների անշարժ գույքի վերաբերյալ տվյալների տրամադրում, անշարժ գույքի հարկման կադաստրային գնահատման նոր մեթոդ, համակարգում ազատումներ և նշանակումներ… Կարող եք անկեղծ պատասխաններ ստանալ այն ամենի մասին, ինչն այս ոլորտում հետաքրքրում է ձեզ։

***

Սույն թվականի հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ
Գրիգորյանն ասուլիսում կներկայացնի մեկ տարում բնապահպանության ոլորտում իրականացված քաղաքականության
հիմնական ուղղությունները, բարեփոխումների ընթացքը և ձեռքբերումները։ Հանդիպմանը կներկայացվի նախարարության
նոր տարբերանշանը, ինչպես նաև շնորհավորական ուղերձ կհրապարակվի Բնապահպանի օրվա կապակցությամբ։
Մամուլի ասուլիսը տեղի կունենա 5․06․2016թ․ ժամը 12:00-ին՝ Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ,
խորհրդակցությունների դահլիճում։

***

Հունիսի  5ինժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

ԹԵՄԱ՝   ԱԺ-ում  «Ապրիլյան պատերազմ»-ն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը. Արցախի անվտանգությունը. քաղաքական օրակարգ. ներքաղաքական զարգացումներ:




Լրահոս