ԲՀԿ-ն խնդրի առաջ է կանգնել. Նաիրա Զոհրաբյանը նոր ծրագիր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի հարցը, կարծես թե, հետաքրքրություն է առաջացրել պատգամավորների շրջանում, եւ շատերն են ցանկանում մաս դառնալ այդ քննարկումներին, մասնակցել նիստերին։ Սակայն ինչպես սահմանում է ԱԺ կանոնակարգ-օրենքը, պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը, այսինքն` այդ հանձնաժողովի անդամ չհանդիսացող պատգամավորը չի կարող ներկա գտնվել նիստերին եւ մասնակցել աշխատանքներին։ Այդպիսի խնդրի առջեւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կանգնել է ԲՀԿ խմբակցությունը։

Մենք տեղեկացանք, որ առավոտյան նրանք խմբակցության նիստ են արել եւ որոշում կայացրել այդ հանձնաժողովի նիստին մասնակից դարձնել Նաիրա Զոհրաբյանին, սակայն Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, բացատրել է, որ օրենքը թույլ չի տալիս։ Եվ, ահա, մեր տեղեկություններով, Նաիրա Զոհրաբյանը քննարկում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարել, եւ նման դեպքերում գոնե հնարավորություն ստեղծել հանձնաժողովում չընդգրկված պատգամավորներին ինչ-որ կերպ մասնակից լինել այդ նիստերին։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս