Հունիսի 7-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին ժամը՝ 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Նորագավիթ հայրենակցական միավորում» ՀԿ նախագահ, քաղաքային խորհրդի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի և «Համայնք և իրավունք» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանի համատեղ ասուլիսը։

Թեման՝ «Երևանի մահասարսուռավտանգ հանգույցը պետք է վերանա. Նորագավիթցիները պատրաստ չեն այլևս հանդուրժելու պատկան մարմինների անտարբերությունը և խեղաթյուրված ճակատագրերի ավելացման դեպքերը։ Բնակիչները նամակ են հղել վարչապետին, Հ.Մարությանին, Հ.Արշակյանին, Վ.Օսիպյանին, ունեն խնդիրը կարգավորելու կոնկրետ առաջարկներ և ինչ են անելու հարցը չլուծվելու դեպքում»։

****

Հունիսի 7-ին ժամը՝ 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «ԱՇԽԱՐՀԻ ԳՈՒՅՆԵՐԸ» փառատոնի վերաբերյալ։

Թեման՝ «Հունիսի 9-ին` Երևանում կանցկացվի «ԱՇԽԱՐՀԻ ԳՈՒՅՆԵՐԸ» խորագրով 5-րդ փառատոնը, որն այս անգամ նվիրված է Շառլ Ազնավուրի հիշատակին: Փառատոնը կավարտվի

միջոցառման կազմակերպիչ «Հանդես» փրոդաքշնի կողմից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխությամբ։ Փառատոնի նպատակը։ Մասնակիցները և հյուրերը։ Ժյուրիի կազմը և «Հանդես» փրոդաքշնի հետագա ծրագրերը»։

Բանախոսներն են

1. Արման Կարապետյան-Փառատոնի կազմակերպիչ
2. Ալլա Նիկողոսյան-Արցախյան պատերազմի բժշկուհի-վետերան
3. Կարինե Մկրտչյան-Համերգավար, երգչուհի
4. Իրինա Թովմասյան-Գեղեցկուհի, պրոդյուսեր
5. Մեգի-Երգչուհի, հաղորդավարուհի

***

Հունիսի 7-ին՝ ժամը 10.00, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում կմեկնարկի Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլը։ Խաչատրյանի մրցույթի ժյուրիի առջև իրենց կատարումներով կներկայանան մրցույթի մասնակից դաշնակահարները։

***

Ս. թ. հունիսի 7-ին, ժամը՝ 11:00-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի կունենա «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման նպատակով կարողությունների զարգացման և կենտրոնների մեթոդական աջակցության ապահովման վերաբերյալ» եռակողմ հուշագրի ստորագրման արարողությունը:

Հուշագիրը ստորագրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջև: Ստորագրման արարողությանը ներկա կլինեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Մաթոսյանը:

***

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

***

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

****

Հունիսի 7-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ազատամարտիկ, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Գաբրիելյանը:

ԹԵՄԱ՝ ԱԺ-ում «Ապրիլյան պատերազմ»-ն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը. Արցախի անվտանգությունը. Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի վերսկսկման ռիսկերը. Արցախի եւ ՀՀ ներքաղաքական զարգացումները. քաղաքական օրակարգ. ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները:




Լրահոս