Ինչու են ի սկզբանե նախատեսված գրաֆիկից շեղումներ լինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում մեկնարկել են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Երեկ առաջին օրն էր, եւ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ իշխանության ներսում հստակ հրահանգ է տրված` քննարկումներին պետք է ներկայանան միայն առաջին դեմքերը, այլ ոչ թե նրանց տեղակալները, ինչպես հաճախ եղել է նախկինում։ Եվ հենց այդ հրահանգն է պատճառը, որ ի սկզբանե նախատեսված գրաֆիկից շեղումներ են լինում։

Օրինակ` երեկ պետք է գումարվեր պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի փակ նիստ, որի ժամանակ պետք է անդրադարձ լիներ պաշտպանական ոլորտի հատկացումներին։ Սակայն այդ նիստը հետաձգվել է, իսկ պատճառն էլ հենց այն է եղել, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չէր կարող մասնակցել նիստի գործուղման մեկնելու պատճառով։ Եվ խորհրդարանականներն այդ ելքն են գտել. փոխել օրը, որ հենց նա մասնակցի նիստին:

Առհասարակ, երեկ խորհրդարանում բյուջեի քննարկումները բավական հետաքրքիր էին, պատգամավորներն էլ ակտիվ։ Սակայն հետաքրքիր է, որ առավոտյան, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար, նիստերի սրահում բոլոր աթոռները զբաղված էին, եւ «Իմ քայլը» խմբակցության մեծ թվով պատգամավորներ, ընդ որում հանձնաժողովի անդամ չհանդիսացող, եկել էին՝ լսելու վարչապետի ելույթը, իսկ նրա գնալուց հետո հեռացան:

 




Լրահոս