Ներքին Խնձորեսկում իրավիճակը լարված է. Գորիսի քաղաքապետը` ընդդեմ համայնքի նախկին ղեկավարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 18-ինգրել էր, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին: Թեեւ ավելի ուշԱրզանյանը հայտարարեց, թե նման բան չի եղել: Այս դեպքին իրավապահներն ընթացք չտվեցին, որիցհետոսկսվեց վենդետան:

Գորիսեցի ավագանին որոշել էր հարցերը լուծել «տղայական կերպով»: 2018 թվականի նոյեմբերի 25-ին Խնձորեսկ խոշորացված համայնք է այցելել քաղաքապետ Առուշ Առուշանյանը եւ այնտեղավագանու անդամ Լյովա Արզանյանը այլ անձանց հետ մահակներով ներխուժել էր Խնձորեսկի համայանքապետարան եւ փորձել հաշվեհարդար տեսնել քաղաքապետ Առուշանյանի հետ: Այս դեպքը եւս անպատիժ մնաց եւ իրավապահները որեւէ գործողությունններ չարեցին միջադեպի դերակատարներին պատասխանատվության կանչելու:

Գորիսում տարածված լուրերի համաձայն` Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին ղեկավարի եւ քաղաքապետի վեճը խորն արմատներ ունի: Բանն այն է, որ երբ 2018 թվականին Սյունիքի մարզ էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին ղեկավար Մարտուն Արզանյանը ամբիոնից ելույթ էր ունեցել եւ վարչապետին ներկայացրել էր համայնքում առկա խնդիրները: Այս հանգամանքը դուր չէր եկել քաղաքապետ Առուշ Առուշանյանին, եւ նա Արզանյանին ասել է, թե ինչու է առանց նախազգուշացնելու ելույթ ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` արդեն տեւական ժամանակ է, ինչ Ներքին Խնձորեսկում կրքերը չեն հանդարտվում: Գորիսի քաղաքապետ Առուշանյանը չի մոռացել իր եւ համայնքի նախկին ղեկավարի որդու հետ միջադեպը: «Ժողովուրդ»օրաթերթի տեղեկություններով` Խնձորեսկի բնակիչներից ոմանք մտել են նախկին համայնքապետին պատկանող հողատարածք եւ այնտեղից հափշտակություններ արել: Նրանք պնդում են, որ այս հողերը համայնքապետը ձեռք է բերել ապօրինի, սակայն նկատենք, որ եթե նույնիսկ այդպես է, միեւնույնն է`հողերը օրենքով դեռ պատկանում են Արզանյանին:

Ըստ մարզում պտտվող լուրերի` այս ամենի հետեւում կանգնած է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը քաղաքապետ Առուշ Առուշանյանի ներքին հրահանգով: Խնձորեսկում իրավիճակն այնքան է սրվել, որ նախկին համայնքապետը այս հարցով դիմել է իշխանության մի շարք ներկայացուցիչների, որոնք էլ դիմել են իրավապահներին` խնդրելով լուծում տալ հարցին: Սակայն իրավապահ մարմինների կողմից պատշաճ գնահատական չիտրվել նաեւ այս անգամ:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Գորիսի ոստիկանապետ Կարեն Թադեւոսյանին, որը նույնիսկ ամբողջությամբ չլսելով մեր հարցը` հորդորեց դիմել «1-02»` հավելելով. «Խնդրում եմ` ինձ մի՛անհանգստացրեք»:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Գորիսի քաղաքապետին, Առուշանյանը հերքեց, որ ինքն ու փոխքաղաքապետը որեւէ կապ ունեն տեղի ունեցածի հետ:

«Ես այս խնդրից տեղյակ եմ: Խոստացել եմ, որկլուծեմ: Հիմա էլլուծման պրոցեսում է: Մի քանի ամիս է` քննչականում գործ է հարուցված: Անտրամաբանական բան չկա: Գյուղապետն ամբողջ գյուղիհողերը խլել է, միայն ինքն էր հողերը մշակում: Մի ամբողջ գյուղ այսօր չունի ապրելու միջոց: Գյուղացիներն ուղղակի իրենց խնդիրն են բարձրաձայնում: Այդ բերքը, որը գյուղապետը մշակել է, կպահվի ոստիկանության եւ մնացած այլ մարմինների կողմից, երբ որօրենքովկորոշվի, ըստդրա` հարցին լուծումկտրվի:Ես`որպես էդպիսին, որ հրահանգ տամ, որ ժողովուրդը մի բան անի, նման բան չի եղել, ես ուղղակի դեմ դուրս չեմ եկել ժողովրդի կարծիքին: Ամեն դեպքում, իմ կարծիքով` նրանք որեւէ ավելորդ քայլի չեն դիմել»,-մեզ հետ զրույցում ասաց Առուշանյանը:

Լյովա Արզանյանը մեզ հետ զրույցում վրդովված ասաց, որ եթե այսպես շարունակվի, ինքը միր բոլոր գործերը մի կողմ կթողնի ու կսկսի լուրջ զբաղվել Գորիսի համայնքապետով։ «Քաղաքապետի տեղակալը մարդկանց ասել է, որ այդ հողերն իրենցն են։ Բնակիչներն էլ,հիմք ընդունելով դա, մտել, թալանում են մեր հողերը։ Նրանք էլի մեր բնակիչներն են, բոլորին սիրում, հարգում ենք, բայց սա անթույլատրելի բան է։ Օրենքով այդ հողերը մեր ընտանիքին են պատկանում։ Այս ամենը խորն արմատներ ունի»,-ասաց Արզանյանը։

Հարցրինք` արդյո՞ք սա շարունակությունն է այն սկանդալային պատմությունների, որը կապված է իր եւ Առուշանյանի հետ, թե՞ ինքը շարունակում է հերքել, որ նման բան է եղել։ Արզանյանը նշեց, որ, իհարկե, սա ինչ-որ բանի շարունակությունն է, նաեւ ասաց, որինքըհերքել է միայն այն, որ ոստիկանություն է դիմել։ Իսկ մնացյալի հետ կապված ավելի ուշ կխոսի։
Դե ինչ, սպասենք հետագա զարգացումներին:

Լուսինե Մինասյան




Լրահոս