ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե իր համար անակնկալ էր Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը։ Միևնույն ժամանակ նա իր գոհունակությունն արտահայտեց Արտակ Զեյնալյանի աշխատանքի մասին ընդհանուր առմամբ, սակայն միեւնույն ժամանակ մատնանշեց թերություններ։
Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ նա նախկինում էլ, հիմա էլ հավակնում է արդարադատության նախարարի պաշտոնին։ Բաղդասարյանը նախ նշեց, թե դա մեծ պատասխանատվություն ենթադրող աշխատանք է, սակայն, այնուամենայնիվ, չհերքեց, որ իրավիճակից ելնելով, հիմա էլ եթե առաջարկ լինի, կընդունի։
Մանրամասները՝ տեսանյութում