Այսօր ԱԺ-ում լսումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ամիս ԱԺ ԲՀԿ խմբակցությունը միանգամից երկու լսումներ է իրականացնելու: Դրանցից մեկն անցկացվելու է հունիսի 10-ին «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով, իսկ մյուսն էլ հունիսի 14-ին` իրացման գոտիների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 10-ին կայանալիք լսումներին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առհասարակ ԵԱՏՄ պոտենցիալի ոչ ճիշտ օգտագործման մասին միշտ է խոսվել, եւ այս լսումները եւս նպատակ ունեն վեր հանել խնդիրները:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այդ միությանը եւ լսումներին` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց. «20 տոկոսը գերազանցող չափով 2018 թվականին ունեցել ենք արտահանման աճ դեպի ԵԱՏՄ երկրներ»: Դիտարկմանը, որ ավելի շատ դեպի ՌԴ, այլ ոչ թե անդամ այլ երկրներ, նա նկատեց. «Դա բնական է, եթե բնակչության թվով մտածենք, սպառողների քանակով, ապա ՌԴ-ն ԵԱՏՄ շուկայի մեծ մասն է, եւ բնական է, որ արտահանման կշռի մեծ մասը պետք է բաժին հասնի ՌԴ-ին»:




Լրահոս