ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջինը հենց ի′նձ դա ձեռք չէր տալիս. Աբովյանի գործող քաղաքապետը` թեկնածուի մեքենան այրելու հայտնի դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Աբովյան քաղաքում ընթանում են քաղաքապետի ընտրությունններ։ Քիչ առաջ 29/10 ընտրատեղամասում քվեարկեց Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգայնը։

Վերջինս պատասխանելով ArmLur.am-ի այն հարցին, որ ՔՊ-ի թեկնածուի շտաբերից մեկի պետի մեքենան այրել են, եւ սլաքներն, ըստ էության, իր կողմ են ուղղում, պատասխանեց, որ դա առաջինը իրեն ու իր թիմակիցներին ձեռք չէր տալիս։

«Ինքս դատապարտում եմ նման ստոր եւ զազրելի արարքը։ Իմ հորդորն է իրավապահներին վայրկյան առաջ բացահայտել այդ դեպքը»,- ասաց Գևորգյանը։

Առավել մանրամասն`ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Մինասյան
Աբովյան




Լրահոս