Հունիսի 11-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա հայտնի լրագրող և բլոգեր Արման Սուլեյմանյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սևանա լճի բնապահպանական խնդիրներին:
Սևանա լճի խնդիրների մասին ֆիլմի ստեղծման ընթացքում Արման Սուլեյմանյանը ծանոթացել է Ֆրանսիայի դրական փորձին՝ նմանատիպ լճերի առողջացման հարցում: Սակայն Հայաստանում, փորձելով տեղեկություն ստանալ Սևանա լճի վերաբերյալ, լրագրողը հանդիպել է պաշտոնյաների անտարբերությանն ու նույնիսկ դիմադրությանը: Ի՞նչ են թաքցնում Սևանի մասին բնապահպան պաշտոնյաները:
****
Հունիսի 11-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը:
Թեմա՝ քաղաքական օրակարգ. Աբովյանի քաղաքապետի ընտրություններ. ներքաղաքական զարգացումներ:
***
Հունիսի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. սպասվու՞մ են արդյոք թանկացումներ, թե՞ ոչ: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»: