Ովքեր են նրանք` «Դիլիջան ազգային պարկը» թալանելու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ մեկնարկեց Դիլիջանի ազգային պարկի նախկին ղեկավարների դատավարությունը։ Արմեն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հուլիսի 24-ից մինչեւ 2018թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածը, աշխատելով «Դիլիջան ազգային պարկ»ՊՈԱԿ-ի տնօրեն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով օտարել է իրեն վստահված գույքը։

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Բենիամին Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելայն բանի համար, որ իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, եւ դրա հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Գագիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հոկտեմբերի 4-ից մինչեւ 2018թ. օգոստոսի 23-ր, աշխատելով«Դիլիջանազգային պարկ»ՊՈԱԿ-ում որպես ինժեներ, պարտավոր լինելով կազմել ամենամսյա հաշվետվություններ օգտագործված վառելիքի վերաբերյալ, սահմանված կարգով բաշխել է վառելիքը, յուրաքանչյուր ամիս կազմվող, մարդատար ավտոմեքենաների երթուղու թերթերում եւօգտագործված վառելիքի վերաբերյալ լրացրել է կեղծ տվյալներ, որոնք ամբողջական տեսքի են բերվել տնօրեն Ա․Աբրահամյանի կողմից հաստատվելուց հետո:

Ա. Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), 179 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահվածուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել էպաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»), 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական կեղծիքը»), Բ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդմասի 1-ինկետով, 314 հոդվածի 1-ինմասով, 315 հոդվածի 1-ին մասով, («Պաշտոնական անփութությունը») Գ. Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 1-ին կետով («Հանցակցությունը յուրացնելուն կամ վատնելուն՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), 2 դրվագով, 38-314 հոդվածի 1-ին մասով («Հանցակցությունը պաշտոնեական կեղծիքին»), 2 դրվագով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվելչհեռանալու մասին ստորագրությունը։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս