Երեկ խորհրդարանում ավարտվեցին հունիսի 7-ին գումարված արտահերթ նիստի աշխատանքները` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելով 24-ժամյա ռեժիմով քննարկված մի քանի նախագծեր:
Իսկ, ահա, կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի փաթեթը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի արդեն հերթական քառօրյայի ժամանակ, որը մեկնարկելու է հունիսի 18-ին:
Նշենք, որ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում եկամտային հարկը կդառնա 20 տոկոս` նախկին 23.28 եւ 36 տոկոսի փոխարեն, շահութահարկը կդառնա 18 տոկոս` նախկին 20 տոկոսի փոխարեն, շրջանառության հարկի շեմը 58-ից կդառնա 115 մլն դրամ եւ այլն: Հավելենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել է 72 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Բոլոր դեմ քվեարկողները եղել են ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունում եղել են մարդիկ, որոնք չեն մասնակցել այդ փաթեթի քվեարկությանը: Նրանց թվում են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Հայկ Սարգսյանը, Վաղարշակ Հակոբյանը եւ այլք. չքվեարկողներ են եղել նաեւ ընդդիմադիրների թվում` Կարինե Պողոսյանը, Վարդան Վարդանյանը, Հրանտ Մՙադաթյանը եւ այլք: