Ս/թ հունիսի 12-ին, ժ. 14:00-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա ասուլիս:
Թեմա՝ Երևանում է Վլադիվոստոկի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնը:
Հունիսի 14-ին հյուրերը կցուցադրեն «Tovarich», 15-ին`«Эдит и её демоны», 16-ին` «Сергей Есенин. Исповедь», 17-ին` «Двенадцать стульев» ներկայացումները:
***
ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 12-ին՝ ժամը 16:00-ին, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կմասնակցի «Լույսի կռունկներ» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում՝ 1000 կռունկների նվիրատվության արարողությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես կգան կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի
գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, «Հիկարի» Հայ-ճոպանական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:
Միջոցառմանը ներկա են լինելու Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, հյուրեր Երևանի քաղաքապետարանից և պաշտոնատար այլ անձինք:
***
Հունիսի 12-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ԹՈՄԱ՝ դիտարկումներ տարածաշրջանային գործընթացների և Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումների վերաբերյալ:
***
Հունիսի 12-ին, ժամը՝ 12-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծգնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
Թեման՝ Բուսածածկ տարածքներում հրդեհներ, ջրային ավազանների պատահարներ, օձերի բնակելի տարածքներ ներխուժման դեպքեր,թունավորումներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ: Ամառային ժամանակահատվածին բնորոշ խնդիրների վերաբերյալ ոլորտային վիճակագրություն:
***
Կմեկնարկի Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
Հունիսի 12-ին՝ ժամը 18.00, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ անցած դաշնակահարները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
***
Հունիսի 12–ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
ԹԵՄԱ՝ Արցախի անվտանգությունը. թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտն ու սպասվող զարգացումները. Ադրբեջանից հնչող սպառնալիքներն ու պատերազմի վերսկսկման ռիսկերը:
***
Հունիսի 12-ին՝ ժամը 12-ին «Հայացք» ակումբում (Խորենացի 26ա 3-րդ հարկ) տեղի կունենա ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի մամուլի ասուլիսը՝ ամառային ժամանակահատվածին բնորոշ խնդիրների վերաբերյալ:
- Բուսածածկ տարածքներում հրդեհներ
- Ջրային ավազանների պատահարներ
- Օձերի բնակելի տարածքներ ներխուժման դեպքեր
- Թունավորումներ
- Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Ասուլիսի ընթացքում ՃԿԱԿ-ի պետ փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը կներկայացնի նաև ոլորտային վիճակագրություն:
Սիրելի գործընկերներ հրավիրում ենք մասնակցելու: Մանրամասների համար կարող եք զանգահարել ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն (012) 31 77 20, (060) 44 02 07 հեռախոսահամարներով: