Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը` երթուղայինում սկանդալային միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը հրապարակել էր տեսանյութ, որտեղ վերջինս վարորդին խնդրել է չծխել երթուղայինում: Դրան հաջորդել է վեճ, ուղևորները սկսել են մեղադրել աղջկան՝ վարորդին դիտողություն անելու համար, իսկ վարորդը հրաժարվել է մեքենան վարել, մինչև աղջիկը չիջնի:

Այս մասով АrmLur.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ:

-Պարոն Նավասարդյան, բոլորս էլ հաճախակի նկատում ենք, որ վարորդները ղեկին ծխում են, բայց չեն համարձակվում նկատողություն անել:Այս դեպքն արտասովոր էր նրանով , որ քաղաքացին նկարահանել էր վարորդին, մյուս վարորդներին զսպող ինչ գործողություններ եք պատրաստվում անել:

-Արդեն աշխատանքներ տարվել են, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Տվյալ սպասարկման կազմակերպության տնօրենն այսօր ինձ մոտ է եղել: Հսկողություն միշտ էլ եղել է, բայց երբեմն լինում  են վարորդներ, որ անկախ հսկողությունից, իրենց պահվածքով ոչ բավարար են հասարարակական տրանսպորտի համար:

Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն դեպքի առթիվ  ֆեյսբուքյան էջում  տեղեկություններ է հաղորդել. «Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս