Հաղթանակաները տարբեր են լինում: Կային ժամանակներ, երբ իրական հաղթանակը տարածքներ նվաճելն էր:
Ազգեր և տերություններ էին պատերազմում: Մարտի դաշտում, ռինգում կամ պարզապես մարզադաշտում հաղթանակների խորհուրդը դարերի խորքից նույնն է մնացել. փոխվել է միայն դրսևորման ձևը: Բոլորը սիրում են հարձակվել, իսկ պաշտպանվելու մասին մտածում են քչերը: Դե, հարձակման հետևանքները կամ ավելի լավ է ասել արդյունքները կտեսնենք քիչ անց:
Արդեն ավելի քան մեկ դար է` մի խումբ գեղեցիկը գնահատող մարդիկ, ովքեր ստանում են ժյուրիի պաշտոնը, որոշում են թե ով է տիեզերքի ամենագեղեցիկ կինը, դե իհարկե, առաջին հերթին և ոչ միայն առաջին հերթին շեշտը դնելով մասնակցի ֆիզիկական հատկանիշների վրա:
Գեղեցիկի մասին պատկերացումները, բնականաբար, փոխվել են, բայց սա այլ թեմա է…
Եվ ահա ավարտին մոտեցան GlobalTV.am-ի ամիսներ շարունակ մեծ հնչեղություն վայելած #MissFacebook2019 և #MissInstagram2019 նախագծերը:
Երեկ ArmLur.am-ը ներկա գտնվեց մրցանակաբաշխության արարողությանը, և կարճատև զրույցներ ունեցավ սոցիալական ցանցով իրենց գեղեցկությունը ներկայացրած, բայց բեմ դուրս չեկած գեղեցկուհիների հետ:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթեւ Հարությունյան, Էդմոն Մարտիրոսյան, Էդգար Բաղդասարյան