Հրազդանում անչափահասների կողմից կատարված գողությունը բացահայտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ Երևանյան խճուղի 2-րդ նրբանցքի տուն մարդ է մտել, այժմ ինքն այնտեղ է, որտեղ ամեն ինչ կոտրված է:

Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հաղորդում է տվել, որ ապրիլի սկզբից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը կոտրելով, հորը պատկանող Երևանյան խճուղի 2-րդ նրբանցքի տան հյուրասենյակից գողացել են գորգ, սպասք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Հրազդան քաղաքի 2 անչափահաս բնակիչ:

Նույն օրը, ժամը 23.30-ին, պատանիներից մեկը ներկայացվել է ոստիկանության Հրազդանի բաժին, մանկավարժի և ծնողի ներկայությամբ տվել է դիմում-մեղայական, որ նշված գողությունը կատարել են եղբոր հետ:
Վնասի չափը և հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս