Ազգային ժողովը երեկվանից սկսել է բանակցությունները Համաշխարհային 4 ամենախոշոր եւ ամենահեղինակավոր աուդիտորական ընկերությունների (Big 4) հետ ՀՀ Ազգային Ժողովի 2017-2018 ֆինանսական տարվա ֆինանսական աուդիտի իրականացման նպատակով։ Աժ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մանրամասնել է, թե այդպիսի ընկերություններից տրված աուդիտի եզրակացությունները համարվում են առավելագույնս վստահելի բոլոր զարգացած երկրների եւ առաջատար ֆինանսական կառույցների համար։
Ընդ որում, այդպիսի Ֆինանսական աուդիտ իրականացվելու է բոլոր հաջորդող տարիների համար: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին` հասկանալու համար, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ֆինանսական աուդիտ անցկացնել: Ի պատասխան` Տիգրան Գալստյանը նշեց. «Աուդիտը թափանցիկ ֆինանսական կառավարման մշակույթի մի մաս պետք է լինի մեզ մոտ, ինչպես ողջ աշխարհում է։
Ազգային Ժողովն անցել է Հանրային հատվածի հաշվառման, եթե չեմ սխալվում 2017 թ.-ից, եւ սա հնարավորություն է մեր գործելակերպը համապատասխանեցնել միջազգային բարձրակարգ չափանիշներին այս ոլորտում»։