Ուժեղացված հսկողություն. ստուգումներ մեքենաների մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հանձնարարել էր ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված տալ բռնության քարոզ հնչեցնողուժերին, որոնցթվում են նաեւ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողները: Վաչապետի այս հայտարարությունից հետո իրավապահ համակարգը կարծես թե ոտքի է կանգնել:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած բնակիչներից մեկը հայտնեց, որ արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանները քաղաքացիական հագուստով անձանց ուղեկցությամբ ստուգում են տարօրինակ վայրերում, մութ անկյուններում գտնվող մեքենաները` հասկանալու համար` արդյոք մեքենայի մեջ մարդ կա, թե ոչ: Բնակիչներից մեկը հայտնեց, որիր մեքենան քաղաքի մի մութ անկյունում է կայանված եղել, մոտեցել են երեք անձինք, ներկայացել ոստիկան, հայտնել են, որ ուժեղացված հսկողություն են իրականացնում, որիցհետո հարցուփորձ են արել քաղաքացուց, թե մեքենայում տարօրինակ ինչիրեր կան, եւ խնդրել են անձնագիր ներկայացնել: Քաղաքացին ներկայացրել է անձնագիրը, եւ ոստիկանության աշխատակիցները, հավաստիանալով, որ որեւէ խնդիր չկա, գնացել են:

«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանությունից փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում, ի պատասխան` հայտնեցին, որ ոստիկանությունը իրականացնում է իր ամենօրյա աշխատանքը լիազորությունների շրջանակում. նման ստուգումներն ունեն մեկ նպատակ` կանխել, նախականխել եւ բացահայտել հանցագործությունները:




Լրահոս