Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկումները երկարացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Տեղեկացանք, որ նախագծում ամրագրված են այն երեք ուղղությունները, որոնցով առաջիկա երեք տարիների ընթացքում կառավարությունը պայքար կտանի:

Նախագծից տեղեկանում ենք, որ, որպես կոռուպցիայի դեմ պայքարի երեք ուղղություն, ամրագրված են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ հակակոռուպցիոն կրթություննու իրազեկումը: Եվ հունիսի 10-ից այս նախագիծը դրված էր իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում, որպեսզի հանրային քննարկումներ տեղի ունենան:

Ի սկզբանե որպես ժամկետ էր ամրագրված 30 օրը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են նախարարությանը ժամկետը երկարաձգելու համար: Վերջիններս որոշել են ընդառաջ գնալ քաղաքացիական հասարակությանը, եւ հանրային քննարկումների համար սահմանվել է 40-օրյա ժամկետ:

Նշենք, որ իշխանությունները թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել են իրենց առաջնահերթություններից մեկը, եւ այս ծրագիրը նպատակ ունի կանոնակարգել առաջիկա տարիների աշխատանքը:




Լրահոս