Վաղը ԱԺ-ում թեժ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 18-ից մեկնարկում են Ազգային ժողովի հերթական նիստերը: Այս անգամ եւս օրակարգը բավականին հագեցած է, եւ կարող ենք ասել, որ նիստերը բավականին երկար են տեւելու: Բանն այն է, որ օրակարգում մի շարք հետաքրքիր նախագծեր են ներառված:

Դրանց թվին են պատկանում վաղուց սպասված «Հարկային օրենսգրքի փաթեթը», որը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ, եւ Սահմանադրական դատարանի դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի ընտրությունները: Այս երեք հարցերի նկատմամբ էլ ընդդիմադիր խմբակցություններն ունեն իրենց վերապահումները եւ նրանք առաջին ընթերցմամբ արդեն իսկ դեմ էին քվեարկել Հարկային օրենսգրքի փաթեթին:




Լրահոս