Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող պարսկահայ է մահացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պարսկահայն ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով:
ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ նա բնութագրվում է որպես հանգիստ անձ, ով որևէ խնդիր կամ կոնֆլիկտ չի ունեցել իր խցակիցների հետ: Տեղեկացանք նաև, որ նա կալանավոր, և նրան ճանաչողները չեն կարողանում պատկերացնել՝ ինչը կարող էր նրան նման քայլի դրդել: Սակայն հայտնի չէ նաև՝ կատարվածն ինքնասպանություն է, թե սպանություն:
Քնար Մանուկյան