
Հունիսի 16-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղից Գեղանիստ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:57-ին:
Պարզվել է, որ քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող հողատարածքում այրվել են վագոն-տնակ (մոտ 12 քմ) և ներսում կուտակած շինարարական աղբ: