Հունիսի 18-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 18-ին ժամը՝ 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանի և իրավաբան Էմիլ Մարկոսյանի ասուլիսը։

Թեման՝ «Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը՝ կրկին բանավեճի թեմա։ Կարծքներ և հիմնավորումներ։ Ի՞նչ անել։ Որն է ելքը»։

***

Վաղը՝ հունիսի 18-ին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա Պետեր Տուրրինիի <Առնետաորս> համանուն  պիեսի հիման վրա բեմադրված  ներկայացման պրեմիերան:

Այն թատրոնի պատմության մեջ առաջին 18+ գործն է, էքսպերիմենտ է՝ մեկ գործողությամբ:
Ներկայացման սկիզբը՝ 20:00-ին, սիրով կսպասենք…
***

Հարգելի՛  գործընկեր,

հիշեցնում ենք, որ հունիսի 18-ին ժամը 17։30 տեղի կունենա նոր պրոդուկտի թողարկմանը նվիրված միջոցառումը՝ Հաճախորդի գոհունակությունը որպես մրցակցային առավելություն խորագրով։

***

Հունիսի 18ին՝ժամը 12:00-ին,  «Հենարան»մամուլիակումբում  կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

ԹԵՄԱ՝  ներքաղաքական օրակարգը ՔՊ համագումարից հետո: 

***

Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մարզային բուհեր. բարձրացնել կրթության որա՞կը, թե՞ լուծարել բուհը. որո՞նք են լուծումները» թեմայով:

Հունիսի 12-ին, Ազգային ժողովում, անդրադառնալով, մասնավորապես,  Շիրակի պետական համալսարանին, նախարարն ասաց. «Շիրակի  պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, այստեղ զրո ակադեմիզմ է, ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով, եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների»։

Նախարարը հավելեց, որ «եթե խելքի չգան», վիրահատական միջամտությունների կգնան։

Մեդիա կենտրոնի քննարկման բանախոսներն են՝

Սամվել Կարաբեկյան՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի խորհրդական

Միշա Թադևոսյան՝ «Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ

Սեյրան Մարտիրոսյան՝ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ

Ներկայացուցիչ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունից

Բանախոսների ցանկը կհամալրվի։

***

Հունիսի 18-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ պատմա-մշակութային հուշարձանների պահպանության ներկա վիճակի և ուրվագծվող մարտահրավերների շուրջ:

 




Լրահոս