
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Իսլանդիայի հետ երկ¬խո-սությունը բոլոր հնարավոր ուղղություններով և քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց»։