
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու մասին:
Ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստի սկզբում տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 4-ի արձանագրության, տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակի հերթական՝ հաջորդ թեկնածու Ասքանազ Աբրահամյանին: