ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ քիչ առաջ ԱԺ մուտքի մոտ Շտապ օգնության մեքենա է ժամանել: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է , որ վատացել էր քաղաքացի Կարինե Դավթյանի ինքնազգացողությունը: Նա մասնակցել է բողոքի ցույցի: Կինը պատմեց, որ ոստիկանության պաշտոնատար անձը իրենց ընտանիքին խոշոր գումար է պարտք: Մայիսին ոստիկանը մահացել է, իսկ իրենց նրանց ընտանիքը մնացել է դրսում: Հնարավոր բոլոր կառույցներին դիմել են, որևէ մեկն իրենց խնդրին լուծում չի տվել:
Ի դեպ, ԱԺ-ի դիմաց այսօր բավականին ակտիվ է: Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր բողոքներով ակցիաներ են անում այստեղ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան