Հունիսի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ հունիսի 20-ին ժամը 13:00-ին՝ Փախստականների համաշխարհային օրը, Մամուլի ազգային ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս. ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը կամփոփի պաշտոնավարման մեկ տարին։

***

Հունիսի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը: Թեման՝ «ՀՀ-ում  մեծացել է անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Ինչպե՞ս չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ: Վերահսկվող կանխարգելիչ այրումների իրականացումը»:

***
Հունիսի 20-ին, ժամը 10:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Գրագողություն. ինչպես հայտնաբերել և կանխել» թեմայով:

Քննարկմանն անդրադարձ է կատարվելու ակադեմիական միջավայրում գրագողության հետ կապված արմատացած խնդիրներին, այդ խնդիրների հաղթահարման ռազմավարությանն ու հնարավոր լուծումներին։

Բանախոսներն են՝

Սմբատ Գոգյան՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

Աննա Գևորգյան՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող

Անի Կոջոյան՝ Բաց-Հասարակության հիմնադրամներ-Հայաստան,Բարձրագույն կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ

Վարդան Սահակյան՝ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ




Լրահոս