Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. հունիսի 21-ին ժամը 09:30-ին Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ կայցելի Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն (Դավթաշեն, 2-րդ թաղամաս, 62/26): Հավատարմագրվելու համար խնդրում ենք զանգահարել 099-70-54-78 հեռախոսահամարով մինչև հունիսի 20-ը՝ ժամը 15:00:
***
Հունիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ առկա և հնարավոր զարգացումների մասին:
***
Հունիսի 21-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները և փորձագետ-տնտեսագետ: Թեման՝ «ԱԺ-ի դիմաց նստացույց անցկացնող բանախոսները դեմ են եկամտահարկի համահարթեցմանը: Ինչ են նրանք առաջարկում, և որոնք են լինելու նրանց հետագա քայլերը՝ պահանջները չբավարարվելու դեպքում»:
Հ. Գ. «Տեսակետ» ակումբում արգելված գովազդ չի լինելու:
***
Հունիսի 21-ին ժամը՝ 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։
Թեման՝ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում. «ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը» Բոլթոնի հայտարարությունը. ակնկալիքներ հանդիպումից։ Ադրբեջանի սադրիչ գործողությունները սահմանին և մարդկային կորուստները։ Առկա վտանգը և Հայաստանի ու Արցախի իշխանությունների հրատապ անելիքները»։
***
Հունիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Օրբելի» կենտրոնի Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
ԹԵՄԱ՝ հունիսի 20-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ի հանդիպումը. Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո արցախյան հակամարտության լուծման հեռանկարները. Արցախի անվտանգությունը:
***
Հունիսի 21-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
Թեմա՝ Աղիքային վարակիչ հիվանդությունների ներկայիս վիճակը հանրապետությունում՝ սննդային թունավորումներ, բաց լողավազաններում լողալու հետևանքով հիվանդացություններ և այլն, աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի միջոցառումները, որոնք իրականացվում են այսօր։
***
Հունիսի 21-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Հովհաննես Խուդոյանի և Սարգիս Գրիգորյանի մամուլի ասուլիսը: