Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ինքը գնում է ստանձնելու Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները։ Պետրոսյանը նման հայտարարությունը բնական համարեց զուտ այն տեսանկյունից, որ եթե հասել է այնտեղ, ապա նախագահ էլ կդառնա։
Սակայն նա ընդգծեց, որ եթե առաջնորդվենք Գրիգորյանի ասածով, որ այնտեղ միայն երկու դատավոր է, ուրեմն այդ դեպքում ինքը ինչպես կարող է երկու դատավորի միջոցով ընտրվել ՍԴ նախագահ։
Մանրամասները՝ տեսանյութում