«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արամ Մամիկոնյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` խնդրելով, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 181-Ա հրամանն անվավեր ճանաչել: Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը:
Պարզվում է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամների եւ աշխատակիցների պարգատրել են, սակայն այդ ցանկում Մամիկոնյանը չի եղել, եւ հիմա վերջինս պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի Յոլյանին, «ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամների եւ աշխատակիցների պարգեւատրման եւ խրախուսման կարգին» համապատասխան, իրեն եւս պարգեւատրել: