Հարց քաղաքացիներից` ո՞ր տարիքից է կարելի երեխային տանել լողավազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ փոքրիկը 4 տարեկան է, եւ ես կուզեի տեղեկանալ, թե որ տարիքից է կարելի նրան տանել լողավազան:

Արմինե Պողոսյան (31 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխաներին դեռ նորածնային շրջանից անհրաժեշտ են ջրային վարժություններ, սակայն երեւանյան լողավազաններն այդ տարիքի համար գրեթե ընդունելություն չունեն: Երեխայի ջրային վարժություններն ավելի քան ցանկալի են: Լողային վարժությունները կարող են ունենալ դրական ազդեցություն միայն այն դեպքում, եթե դրանք կատարվեն ճիշտ եւ կազմակերպված, մասնագետի հսկողությամբ: Լողը փոքրիկների համար ունի կոփող նշանակություն, դրական ազդեցություն է ունենում երեխաների մկանային, ոսկրային, հոդային համակարգերի, կեցվածքի ձեւավորման, իմունիտետի բարձրացման համար: Բացի այդ, ավելի վաղ տարիքում երեխաներն ընտելանում են ջրին, ինչը հետագայում օգնում է նրանց ավելի լավ յուրացնել լողի տեխնիկան:

Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի մանկաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբույժ Սուսաննա Աբրահամյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ Երեւանում լողավազանները բազմաթիվ են, հետեւաբար ծնողները ընտրության լայն հնարավորություն ունեն: Միակ խնդիրը ընդունելության տարիքն է, քանի որ լողավազան կա, որը ընդունում է 5 տարեկան, իսկ լողավազան էլ կա` 3.5 կամ 4 տարեկան երեխաների:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս